Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Արթուր Պետիկի Մկրտչյանը կտեղափոխվի Սյունիքի մարզ։
ԲԴԽ որոշման համաձայն՝ ՀՀ նախագահին է առաջարկվել Արթուր Մկրտչյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։ Նույն որոշմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առաջարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիլավյանի թեկնածությունը։ Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավորներն իրենք են ներկայացրել փոխանակման դիմումները։