Շիրակի մարզում ռուս զինծառայող է սպանվել

Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի Հովունի գյուղի կրակարանում ռուս զինծառայող է սպանվել։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Iravaban.netի հետ զրույցում հաստատեց, որ ժամը 13:55-ին հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Ռոման Շատերնիկովը՝ պարանոցի, իրանի ձախ կեսի հրազենային մահացու վնասվածքներով։

Նրան բժշկական օգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել․ նրա մոտ կենսաբանական մահ է գրանցվել։

Արմեն Խաչատրյանը նշել է, որ մանրամասները հայտնի կդառնան դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել