Քանի որ որոշ «մասնագետներ», ցավոք, շարունակում են ապատեղեկատվություն տարածել էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման գործընթացում իբր բժշկական տվյալների հասնալիության վերաբերյալ, ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը ևս մեկ անգամ պարզաբանում է տարածում։ Այս մասին հայտնում են ԱՐՄԵԴ-ի ֆեյսբուքյան էջից։
«ԱՐՄԵԴ համակարգում անձնական ու բժշկական տվյալները խստագույնս պաշտպանված են: Դեղատան աշխատակիցը միայն տեսնում է նշանակված դեղորայքն ու չափաքանակը, ախտորոշումը նա չի կարող տեսնել»,- ասված է հայտարարությունում: