Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է լրագրող Դավիթ Սարգսյանի ևՎ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ քրգործը։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող-հաղորդավար Դավիթ Սարգսյանը։
«Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,-գրել է նա։