Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 16:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար,  կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 34-րդ կմ-ին Մարտունի-Երևան երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ. և 15 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել