«Մեր բուհերի շենքերը իրենցից ի՞նչ են ներկայացնում, ոչ մի բան». քաղաքացիները` Ակադեմիական քաղաքի մասին
««Ակադեմիական քաղաք» նախագիծը Հայաստանի Հանրապետության այն ծրագիրն է, որի իրականացմամբ Հայաստանն իրացնելու է միջազգային գիտակրթական և նորարարական քարտեզի վրա իր ուրույն դիրքը զբաղեցնելու հավակնությունը: Ակադեմիական քաղաքի հիմնադրման իրավական հիմքերը դրված են «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքում, որի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ» , -նշված է գործադիրի դիրքորոշման մեջ։
Iravaban.net-ը տեսահարցում է իրականացրել ու փորձել ճշտել, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները «Ակադեմիական քաղաքի» ծրագրի ընդունման, դրա արդյունքում կրթության որակի փոփոխության, Երևանի տարբեր բուհերի շենքերի ճակատագրի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։