Հասարակության մեջ սխալմամբ տարածված է «սև ցուցակ» հասկացությունը, որը, սակայն, գոյություն չունի: Այս մասին հայտնում են Վարկային բյուրոյից։
«Բանկը կամ վարկային կազմակերպությունը վճարումների ուշացման պատճառով, կախված օրերի քանակից, կարող է վարկը դասակարգել որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի, ինչն էլ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ նոր վարկ չստանալուն»,-նշվում է պարզաբանման մեջ: