Ստոլտենբերգը կայցելի Երևան․ կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։

Այս մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

Մարտի 17-ին Ստոլտենբերգը Բաքվում բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ մարտի 18-ին՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Նույն օրը Ստոլտենբերգը կմեկնի Թբիլիսի, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Մարտի 19-ին Ստոլտենբերգը կայցելի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի վարչապետի հետ հանդես կգա մամուլի համատեղ հայտարարությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել