ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-25-ը գործուղումների կմեկնի Բելգիա և Շվեյցարիա, այդ ընթացքում նրան կփոխարինի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի կայքից։
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել «ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարման մասին»։
«2024 թվականի մարտի 19-25-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,– ասված է փաստաթղթում։