Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ս․ Կ․-ն մեղադրվում է ՀՀ սահմանն ապօրինի հատելու փորձի համար։
Գործը դատարան է ստացվել մարտի 7-ին։ Այն մակագրվել է դատավոր Հարություն Պետրոսյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա նախապես համաձայնության գալով մի խումբ անձանց՝ համերկրացիներ Կ․ Ս․-ի, Հ․ Շ․-ի հետ, փորձել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը՝ անցնելով Թուրքիայի Հանրապետություն, սակայն հանցագործությունը չի իրագործվել, քանի որ բռնվել են ՌԴ սահմանապահների կողմից։
Նրանք նպատակ ունեին ժամանել Թուրքիայի Հանրապետություն այնտեղ բարձր աշխատավարձով աշխատանք փնտրելու և բնակություն հաստատելու համար: Այդ նպատակով վերջիններս քննությամբ դեռևս չպարզված տաքսի մեքենայով ժամանել են Արարատի մարզ Ռանչպար բնակավայր, որտեղից փորձել են ոտքով հատել սահմանը։
Վերջիններս բռնվել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից:
Նախնական դատալսումը նշանակված է մարտի 20-ին՝ ժամը 15։00-ին։ Բոլորի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։