Հրդեհ՝ Երևանի Չարենցի փողոցում

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 15-ին, ժամը 17:19-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած փայտ։

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող երկու խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։28-ին։ Այրվել են խորդանոցները (մոտ 50 քմ), ներսում կուտակած կենցաղային իրեր և աղբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել