Նիստերը չեն կայացել մեղադրյալ Աղվան Հովսեփյանի հիվանդանոցում գտնվելու և համապատասխան բուժում ստանալու պատճառով

Ի պատասխան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրառման՝ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում գտնվող թիվ ՀԿԴ/0091/01/22 գործով 16 ամսվա ընթացքում նշանակվել է ընդհանուր առմամբ թվով 22 դատական նիստ, որից 6 դատական նիստերը չեն կայացել մեղադրյալ Աղվան Հովսեփյանի հիվանդանոցում գտնվելու և համապատասխան բուժում ստանալու պատճառով, 1 դատական նիստ չի կայացել պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով և 1 նիստ չի կայացել դատավորի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով։ Հայտնում են Դատական իշխանությունից։

«2024 թվականի մարտ ամսին սույն գործով դատավորը դատական նիստ չի նշանակել՝ հաշվի առնելով կողմերի նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքը, սակայն միայն ապրիլ ամսին հիշյալ քրեական գործով նշանակվել է 3 դատական նիստ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դատական նիստերը նշանակվում են՝ հաշվի առնելով դատարանի, պաշտպանության և մեղադրանքի կողմի ծանրաբեռնվածության հանգամանքը, ինչպես նաև դատավարության մասնակիցների արձակուրդի ժամանակահատվածը և դատական նիստ նշանակելն անհնարին դարձնող մնացած բոլոր հանգմանքները։

Սույն գործով դատավոր Տիգրան Դավթյանը հաշվի է առել նաև նշված ժամանակահատվածում իր վարույթում գտնվող օրենսգրքով սահմանված գործերի (խոսքը կալանավորական գործերով նիստերի մասին է) քննության առաջնահերթությունը, քանի որ օրենքով սահմանված են մի շարք տեսակի գործեր, որոնց պետք է տրվի առաջնահերթություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել