ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար Հայաստանից իր գլխավորությամբ պատվիրակություն գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Նելլի ՂՈՒԼՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Արման ՄԿՐՏՉՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ |
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-21-ը) |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Ն. Ղուլյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մկրտչյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ Երեւան-Բրյուսել), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
12.03.2024»