Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Աննա Հակոբյանը՝ գործադիր տնօրեն

Մարտի 13-ին և 14-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի երկու արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերը:

Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

Առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել