Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել

Մարտի 14-ին, ժամը 16:57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակել են 2 բեռնատար ավտոմեքենա (մոտ 15 մ), որոնք շարունակել են ընթացքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել