Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի բարդացնում բժշկի աշխատանքը, չի ավելացնում նրանց ծանրաբեռնվածությունը

Թղթային դեղատոմսը լրացնելիս բժիշկը յուրաքանչյուր անգամ պետք է լրացնի պացիենտի տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք և այլն, ինչպես նաև դեղի անվանումը, չափաքանակը, ընդունման եղանակը: Այս մասին հայտնում են Արմեդ էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի մամուլի ծառայությունից։

«Էլեկտրոնայինի դեպքում պացիենտի տվյալներն ամեն անգամ մուտք անելու կարիք չկա, քանի որ դրանք պահպանվում են համակարգում․ հարկավոր է մուտքագրել միայն պացիենտի սոցիալական քարտը կամ անձնագիրը կամ անուն, ազգանուն, ծննդյան թիվը, իսկ դեղատոմսը հիմնականում լրացվում է անվանումներն ընտրելու ավտոմատ ձևով, ինչը շատ ավելի արագ է ստացվում:

Բացի այդ, վերանում է թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտությունը, կարիք չի լինում լրացված դեղատոմսը մուտքագրել համակարգ, որպեսզի վճարվի պետպատվերը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել