Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Տեղեկությունը հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի, հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բոնոյին ընդունել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել