Մեծ Բրիտանիայի կեղծիքի դեմ պայքարող ոստիկանները խոշոր ձեռնարկատեր Վինսենթ Չենգիզին հայտնել են այն մասին, որ նա այլևս չի կասկածվում 2008 թ.-ի իսլանդական բանկի սնանկացման մեջ, փոխանցում է «Գլոբալ Լիգըլ Փոսթը»:
Ինչպես հայտնում է Լոնդոնի «Legal Week» թերթը՝ երկարատև հետաքննությունն արագ զարգացումների շնորհիվ շուտով կվերջանա:
Երկու տարի առաջ Վինսենթ Չենգիզը և նրա եղբայր Ռոբերտը «Մեծամասշտաբ խարդախությունների դեմ պայքարի բյուրոյի» ուշադրության կենտրոնում էին գտնվում: Սակայն այս դեպքն անորոշ է մնացել այն բանից հետո, երբ «Մեծամասշտաբ խարդախությունների դեմ պայքարի բյուրոն» 2011թ.-ի մարտին ներկայացրեց, որ եղբայրների դեմ հետախուզման թույլտվություն ստանալու համար օգտագործված վկայություններում սխալներ կային:
Վինսենթ Չենգիզը արդեն նշել է, որ նա 100 մլն. դոլարի հայց կներկայացնի ընդդեմ «Մեծամասշտաբի խարդախությունների դեմ պայքարի բյուրոյի»:
Գրասենյակի մամուլի խոսնակը մեկնաբանել է, որ իրենք տեղեկացրել են Վինսենթ Չենգիզին, որ այլևս ընդունելի հիմքեր չկան նրան իսլանդական բանկի սնանկացման մեջ կասկածելու համար: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել գրավը չեղյալ համարելու հարցում: