Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր, իրավաբան Արայիկ Ղազարյանը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ից։
«Պարոն Ղազարյանը ճանաչված իրավաբան էր՝ բազմամյա փորձով և մասնագիտական հարուստ գիտելիքներով։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին և կիսում կորստի ցավը»,-ասվում է հաղորդագրության մեջ։