Փլուզում շշերի գործարանում

Մարտի 9-ին, ժամը 14:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի շշերի գործարանում պայթյունի ձայն է լսվել, կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խումբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, թիվ 2 արտադրամասում տեղի է ունեցել աղյուսե վառարանի փլուզում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած (Վ․ Կ․, ծնված 1990 թ. և Ս․ Ն․, ծնված 1977 թ.) տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել