Առանձնակի շնորհավորում եմ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների մայրերին. Վճռաբեկ դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի շնորհավորանքը Կանանց միջազգային տոնի առթիվ։

«Դատական համակարգի սիրելի կանայք,

​Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մեր մայրերին, քույրերին և դուստրերին մարտի 8-ի տոնի առթիվ:

​Դուք պատվաբեր առաքելություն եք իրականացնում մեր երկրի բարօրության համար բարձր արժեք հանդիսացող արդարադատության ոլորտում:

Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ գարնանային զարթոնք, անձնական երջանկություն, ընտանեկան ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ՝ մեր Պետության համար կարևորագույն և պատասխանատու աշխատանքում:

Առանձնակի շնորհավորում եմ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների մայրերին, այսօր մեր Պետության հզորացմանն ու հուսալի պաշտպանության ապահովմանը ներգրավված քաջարի զավակներ ծնած և դաստիարակած կանանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել