Ագնեսա Խամոյանն առաջարկում է լրացումներ կատարել թվով 6 օրենքներում․ նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարելու լիազորություններով օժտված մարմինների ծառայողները թեստավորում կանցնեն

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախագծեր է ներկայացել, որոնցով նախատեսվում է լրացումներ կատարել թվով 6 օրենքներում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատգամավորն առաջարկում է ինչպես Քննչական կոմիտեի, այնպես էլ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին, փրկարարներին, Ազգային անվտանգության ծառայողներին, ոստիկաններին և դատախազներին տարեկան 2 անգամ պարտավորեցնել թեստավորում անցնել՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:

Ագնեսա Խամոյանի նախագծերի ընդունման դեպքում վերոնշյալ մարմինների ծառայողների կողմից արգելված նյութեր օգտագործած լինելու դեպքում վերջիններս կազատվեն պաշտոնից։

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում նույնպես նշված մարմինների աշխատակիցները կազատվեն աշխատանքից։

«Ցանկացած պարագայում անթույլատրելի է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարելու լիազորություններով օժտված մարմինների ծառայողների կողմից թմրանյութերի օգտագործումը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել