ՔՊ-ն կրկին շրջանառության մեջ է դրել քաղաքային տրանսպորտի թանկացման նախագիծը. Անդրանիկ Թևանյան

Առաջարկել էինք՝ թանկացումներ չլինեն՝ ավտոբուսի և մետրոյի սակագինը մնա 100 դրամ, տրոլեյբուսինը՝ 50 դրամ, և քաղաքացիներին ընտրելու հնարավորություն տրվի՝ անձը կա՛մ օգտվի միանգամյա տոմսից՝ ամեն անգամ վճարելով այնքան, որքան հիմա, կա՛մ, եթե օրական 4 և ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, ձեռք բերի մեր առաջարկած տոմսերը՝ 1 օրվա համար 400 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար 5500 դրամ, 6 ամսվա համար՝ 20 000 դրամ, 1 տարվա համար՝ 35 000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը։

Քաղաքային իշխանությունները, նրա խոսքով, չեն ընդունել իրենց այս առաջարկը և որևէ ձև չեն հիմնավորում իրենց առաջարկած թանկացումները։

Մանրամասները տեսանյութում՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել