Բենզինի և դիզվառելիքի գինը նվազել է

2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.7%-ով, իսկ 2024թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8-0.2%-ով, իսկ 2-ում արձանագրվել է 0.1 և 0.6% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով:

2024թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 3.6% և 1.5% գնանկում: 2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 45.8% և դիզելային վառելիքի՝ 4.3% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 3.8%-ով:

Մարտի 9-ի դրությամբ մի շարք բենզալցակայաններում ու գազալցակայաններում նման պատկեր է․

  • Դիզել – 540,
  • Premium – 530,
  • Regular – 490,
  • հեղուկ գազ – 125-150։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել