2012թ. հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին կստորագրեն փոխհամագործակցության հուշագիր։Հուշագրի շրջանակներում գրասենյակները կհամագործակցեն Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքների վերականգնման, ինչպես նաև այդ խնդրի վերաբերյալ իրազեկման բարձրացման ուղղությամբ։