Դատավոր վարքագծի ինչպիսի՞ կանոններ է պարտավոր պահպանել

Դատավորը, լինելով հանրության ուշադրության կենտրոնում, պարտավոր է դրսևորել պատշաճ վարքագիծ, որով ևս կամրապնդի հանրության վստահությունը դատական ողջ համակարգի հանդեպ; Այսինքն` դատավորը պետք է խուսափի անպատասխանատու արարքներից, ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց կամ նման վարքագծի տպավորություն թողնելուց:

Նշված կանոնը դատավորից պահանջում է`

1. լինել օբյեկտիվ.

2. խուսափել անպարկեշտ ընկալվելուց

3. հարգել օրենքը և կատարել օրենքի պահանջները իր գործելակերպով նպաստել դատական իշխանության ազնվության և անկողմնակալության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, չխախտել դատավարության կանոնները:

Դատավորը դատական պարտականությունները կատարելու ընթացքում չի կարող խոսքերով կամ վարքագծով արտահայտել ցանկացած, այդ թվում` ռասայի, սեռի, կրոնի, ազգային ծագման, հաշմանդամության, տարիքի, սեռական կողմնորոշման, սոցիալ-տնտեսական վիճակի կամ այլ գործոնի վրա հիմնված կողմնակալություն կամ նախապաշարմունք; Դատավորը պետք է նպաստի դատական իշխանության ազնվության անկողմնակալության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը։ Դատարանների նկատմամբ հասարակության վստահությունը կարող է նվազել, եթե մեկ այլ դատավոր քննադատի տվյալ դատավորի որոշումները կամ կիրառած մեթոդները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել