Սպիտակի համայնքապետարանը հորդորում է զգոն լինել․ անհայտ անձինք բնակիչներից անձնական տեղեկություններ և փաստաթղթերի պատճեններ են հավաքում

Սպիտակի համայնքապետարանը նախազգուշացնող հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում․

«Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ըստ ստացված տեղեկությունների՝ անհայտ անձինք, ներկայանալով «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության անունից, շրջում են համայնքներում, հավաքագրում անձնական տեղեկություններ և անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ։ Հորդորում ենք զգոն լինել և առանց պաշտոնական տեղեկատվության՝ որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել