Մարտի 1-ին, ժամը 15:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի Մատուռի փողոցի տներից մեկում և անասնագոմում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։09-ին։ Մատուռի փողոցի տան բակում այրվել են անասնագոմ-խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (45 քմ), խորդանոցը՝ մասամբ (10 քմ) և անվադողեր (15 հատ)։