Որոշ իրավաբանների կարծիքով` Կանադայի պետական գերատեսչություններն օրենքի խախտում են թույլ տալիս` հրաժարվելով Կառավարության ծախսերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրել: Այս մասին հայտնում է «Գլոբալ Լիգըլ Փոսթը»:
Տորոնտոյի «Star» թերթը տեղեկացնում է, որ խորհրդարանական բյուջեի պատասխանատու Քևին Փեյջը նույնպես նախազգուշացրել է, որ Կառավարության կողմից տեղեկատվություն չտրամադրելը և դրա հետևանքով առաջած վեճը կարող է ավարտվել պետության դաշնային դատարանում։
Մեկնաբանների կարծիքով` այս հարցը բավականին երկարատև խնդրի մաս է հանդիսանում, և խնդիրը ստեղծեց հենց ինքը` Կառավարությունը` հիմնելով Խորհրդարանական վերահսկիչ մարմին` դաշնային ֆոնդերի ծախսերի «օբյեկտիվ վերլուծության» տրամադրման նպատակով։
Սահամանդրական իրավունքի մասնագետ, Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Մագնետի և Բյուջետավորման բաժնի աշխատակից, իրավաբան, պրոֆեսոր Տոլգա Յալկինի կարծիքի համաձայն` փոխնախարարները պարտավոր են ֆինանսական տեղեկություններ տրամադրել։
«Այս պահանջից ոչ մի իրավական բացառություն առաջ չի քաշվել։ Նամակագրության վերլուծությունը նույնպես ոչինչ չի բացահայտել»,-գրում են նրանք։ «Չենթարկվող բաժինները նմանապես, տեղեկատվություն տրամադրելու կանոնադրական պարտավորություններ ունեն»։
Ընդդիմադիր պատգամավորները Նոր ժողովրդավարական կուսակցության ղեկավար Թոմաս Մալքերի հետ առիթը բաց չթողեցին Համայնքների պալատում հայտարարելու, որ Պահպանողականները կրկին փորձում են թաքցնել իրենց թույլ կողմի՝ բյուջեի մասին ճշմարտությունը։ Այս տեղեկատվությունը թաքցնելով` Պահպանողականները գիտակցաբար խախտում են օրենքը։