Ավտոմեքենա է այրվել

Մարտի 1-ին, ժամը 15:22-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի հուշարձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 50-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 16:06-ին: Ավտոմեքենան այրվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել