Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում անդրադարձավ Ներքին Հանդում և Հայաստանի տարածքում ռուս խաղաղապահների ներկայությանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այդտեղ ոչ միանշանակ հարցեր դեռ կան, դա նշանակում է, որ այդ հարցերը բնականաբար քննարկման առարկա են և ցանկացած հարց, որը կապ ունի Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, մեր սուվերենության, ինքնիշխանության և անվտանգության հետ միշտ մեր քաղաքական թիմի օրակարգում է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։