Եթե մենք այս թեման արդեն սկսել ենք Հայաստանի Հանրապետությունում քննարկել բերել ակադեմիական մակարդակ, ցույց է տալիս, որ մեր բոլոր նպատակներին՝ ոլորտի զարգացման վերաբերյալ, կհասնենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարրի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
«Շատ կարևոր է, որ այդ քննարկումների ժամանակ տեսնել և լսել այն առաջարկները, որոնք հնչեցվում են թե՛ մասնագետների կողմից, թե՛ կազմակերպությունների»,- ասաց նա։