Մենք բիզնեսի տեսանկյունից տեսնում ենք, որ այնտեղ մեծ հնարավորություն կա, մեծ ներուժ կա․ Վարդան Ջհանյան

Այսօրվա համաժողովի գլխավոր թեման իրականում ոչ միայն լիթիումն է, այլև այդ ոլորտի զարգացումն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։

«Գիտաժողովի անցկացման գաղափարը ծագեց, երբ մենք գործընկերներով քննարկում էինք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը, որ նպաստի ՀՀ տնտեսական աճին, հզորացմանը։ Այդ առումով մենք պետք է նայեինք՝ ինչ է կատարվում աշխարհում։ Այսօրվա դրությամբ հիմնական ներուժը, որտեղ մենք կարող ենք մեր տեղը գրավել, տեսնում ենք կլիմայի փոփոխության խնդրի հետ կապված։ Բոլորս էլ գիտենք, որ այդ հարցը ամենակարևոր խնդիրն է, որը քննարկվում է բոլոր համաժողովներում, բոլոր երկրների կողմից։ Մենք բիզնեսի տեսանկյունից տեսնում ենք, որ այնտեղ մեծ հնարավորություն կա, մեծ ներուժ կա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել