Այս աշխատաժողովը լավ հնարավորություն պետք է ստեղծի Հայաստանի Հանրապետությունում գնահատելու կամ վերագնահատելու լիթիումի պաշարների կիրառման, օգտագործման ու հաշվարկման, ինչու ոչ, նաև դեպի տնտեսություն ճանապարհ դնելու տեսակետից և լավագույն քննարկումների արդյունքը ձևավորվում է գիտական համայնքի երկխոսության, հետազոտական հենքի համապատասխան վերլուծությունների և աշխարհում տեղի ունեցող մարտահրավերների հետ հաշվի նստելով։
Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կողմից կազմակերպված «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը:
«Մենք որպես տեխնոլոգիական համալսարան, ունենք շատ առաջնահերթություն վերականգնվող էներգիայի, բնապահպանության խնդիրների, կանաչ տնտեսության շրջանակներում իրականացնել քայլեր, որոնց արդյունքը առաջին հերթին ապահովում ենք հենց համալսարանում՝ ստեղծելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ, արևային էներգետիկ կայանների կառուցումից մինչև ջրածնային էներգետիկայի թեմայով հետազոտական աշխատանքեր: Այն լաբորատոր ենթակառուցվածքները, որ կան մեր համալսարանում, նպատակ են հետապնդում ստեղծել այս ուղղություններով նոր հնարավորություն ոչ միայն համալսարանի համար, այլևոլորտը ներկայացնող մասնագիտական համայնքի համար: Պոլիտեխնիկը բաց է ցանկացած տեսակի մասնագիտական երկխոսությունների համար»,-ասաց Գոռ Վարդանյանը։
Նա նշեց նաև, որ համալսարանի առաջնահերթությունն է տալ գիտական հիմնավորումներ թե՛ բնապահպանական, թե՛ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների տեսակետից։
Մանրամասները՝ տեսանյութում