Այն մարդիկ, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, ովքեր հայրենասիրական ճառեր են ասում կամ խոսում են դրա մասին՝ առաջին հերթին իրենց վարքագծով պետք է դրսևորեն իրենց հայրենիքը սիրելու մղումները։
Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» թեայով աշխատաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։
«Ինչ վերաբերում է այն գործունեությանը, որը վնասում է պետությանը, պետականությանը կամ ազգային անվտանգությանը, բոլոր այն գործողությունները, որոնք կանցնեն այդ շեմը, համոզված եմ՝ կստանան արժանի պատասխան»,-ասաց փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպություններ հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ են կատարել ու չեն վերահսկվել։
Խոսելով աշխատաժողովի թեմայի մասին, նա նշեց, որ աշխարհի տարբեր հատվածներում, բացի ավանդական էներգիա ստանալու հնարավորությունից, անցում է կատարվում կանաչ էներգիայի ստացում, օրինակ՝ արևային էներգիան և որպեսզի կարողանանք արևային էներգիան իր ճիշտ ձևով օգտագործել, պետք է կարողանանք նաև կուտակել դա, իսկ այդ կուտակումների համար մարտկոցներ են հարկավոր, որոնց բաղկացուցիչ մասը լիթիումն է։
Մանրամասները՝ տեսանյութում