Տաքսի հարթակները մեր վերաբերյալ տեղեկությունները ազատ կարող են տնօրինել, ընդհուպ վաճառել․ Գեղամ Գևորգյան

ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գեւորգյանի  թեկնածությունը:

Խորհրդարանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկել է փետրվարի 29-ի հերթական նիստում:

Թեկնածուին հարց ուղղեց պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք կան ոլորտներ, որոնք ՄՊՀ-ի ոլորտից դուրս են։

«Անցյալ տարի մենք ուսումնասիրել ենք տաքսի հարթակների ոլորտը և հասկացանք, որ պարզվում է՝ մեր վերաբերյալ տեղեկատվությունը շատ ազատ իրենք կարող են տբօրինել, ընդհուպ վաճառեն, առևտրային նպատակներով օգտագործեն»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել