Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել․ Արտակ Բեգլարյան

Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման:

Ավելին, Ադրբեջանի հայցերը ամրապնդում և ամրապնդելու են մեր ռազմավարական գործիքակազմը՝ հետևողական ու արդյունավետ կերպով պայքարելու մեր իրավունքների վերականգնման ու արդարության համար: Վստահաբար, այդ հայցերը հաջողությամբ են պսակվելու, և բռնապետ Ալիևը նաև դրանցից է վախենում:

ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան նման ոչ միայն գործողություններից, այլև՝ հայտարարություններից ու մտադրություններից: Էլ չասեմ, որ մի շարք այլ հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի ստատուտի հիման վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել