Վատ չի լինի, որ մենք սովորենք միայնակ լինելուն, երբ մենք սովորենք միայնակ լինելուն, գուցե համապատասխան հետևություններ անենք։ Մենք ուրիշ ռեժիմի ենք սովորել, մեզ թվացել է, որ մենակ չենք։ Այսօր ԱԺ-ում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀ-ն, թող չլինի Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքական դաշտում առկա տրամադրություններին, որ կամ Հայաստան կլինի, կամ Նիկոլ Փաշինյանը իշխանության չի լինի։
«Ինչ վերաբերվում է երկարաժամկետ տեսլականին, ճիշտ կլինի, որ ես այդ մասին պաշտոնական հայտարարություն անեմ այն բանից հետո, երբ որ այդ թվում խորհրդարանական մեծամասնության հետ մենք պատշաճ և մանրամասն քննարկումներ կունենանք։
Ես աշխատանքային ֆորմատներում, արդեն մի քանի անգամ խոսել եմ իմ պատկերացնումների և հնարավորությունների մասին, բայց, քանի-որ մենք խոսում ենք երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարի մասին, ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ ունենանք քննարկումներ և ձևավորվի թիմային ըմբռնում, որովհետև իմ անձնական տեսակետը ներկայացնելը, իսկ որպես վարչապետ տեսակետը ներկայացնելու համար մենք պետք է այդ քննարկումները ունենանք»,-ասել է նա։