ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը խորհրդարանում հայտարարեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ չի դիմել Սահմանադրական դատարան, իր կողմից կատարված որոշումները մեկնաբանել է սահմանադրական լույսի ներքո:
Ինստիտուցիոնալ հարգանքի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ի պատասխան Բալայանն ասաց, որ իր կարծիքով դատական իշխանության հետ փոխադարձ հարգանքը «մեսիջներով» չպետք է արտահայտվի՝ նշելով, որ հասկանալի չէր նաև մասնագիտական գիտելիքը կասկածի տակ դնելը:
«Ես գտնում եմ, որ ՍԴ-ում կարող եմ իրականացնել անձանց Սահմանադրությամբ կոնվենցիոն երաշխավորված իրավունքները և ապահովել սահմանադրական մարմինների վեճերի ճիշտ լուծումը»:
Եզրափակիչ խոսքում նա ընդգծեց հետևյալը՝ «Եթե Ազգային ժողովը ինձ հավանության քվե տա, ապա պատրաստ եմ իմ ողջ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքը, փորձառությունը ներդնել ՀՀ-ի սահմանադրական կարգի հաստատման գորոծում»:
Մանրամասները՝ տեսանյութում: