ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանին ընտրելու հարցը

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Բաղրամյանը 2019-ին ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, պարգևատրվել է մի շարք մեդալներով:

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ հանձնաժողովի հետ մի շարք ուղղություններով աշխատել են, և դա իր դրական արդյունքն է բերել: Ուղղություններից մեկն արևային էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքն է, ինչի արդյունքում ոլորտում մեծ առաջընթաց կա, արևային էներգիայի բալանսը բարձր տեմպերով ավելանում է, ինչն էներգետիկ անկախության ցուցանիշ է: Մյուս ուղղությունը վերաբերում է էներգետիկ շուկայի ազատականացմանը:

Գարեգին Բաղրամյանն իր ելույթի ժամանակ ևս առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները: Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար. «Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արտահանվել` 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»:

Մանրամասները՝ ուղիղ եթերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել