ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանի հերթական նիստում ներկայացրեց դատական իշխանությունների մարմինների ձևավորման վերաբերյալ իր տեսակետը՝ ընդգծելով, որ այդ հարցում պետք է լինել շատ «պրոակտիվ», քանի որ ԱԺ լիազորությունների ժամկետը 5 տարի է, դատավորների պաշտոնավարման ժամկետը մինչև 65 տարեկանը, ՍԴ-ում դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է:
Նրա խոսքով՝ բոլորն էլ պետք է հասկանան, թե այն անձը, որը հավակնում է ՀՀ անունից իրականացնել սահմանադրական արդարադատություն, և, ըստ էության, շատ կարևորագույն հարցերի պարագայում իրավական վերջակետ դնել, պետք է օժտված լինի այն չափանիշներով, որոնք որևիցե մեկի կողմից չվիճարկվեն:
«Գուցե մեր թերացումներից մեկն է, որ մենք դատավորների ընդհանուր ժողովին չենք ներկայացրել, թե մենք ինչ որակներ ենք պահանջում ՍԴ դատարանի դատավորից, որպեսզի դատավորների ընդհանուր ժողովն էլ համապատասխան որոշում կայացնի, հակառակ դեպքում ինստիտուցիոնալ անհարգանքը շարունակվելու է»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ պետք է օրենսդիր իշխանություն-դատական իշխանություն հարաբերությունների շրջանակներում ավելի հստակ լինել։
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այո՛, իրենք Սամանադրական դատարանում ապաքաղաքական և դրա հետ զուգահեռ պրոֆեսիոնալ, հեղինակություն վայելող դատավոր են ակնկալում տեսնել:
Մանրամասները՝ տեսանյութում: