Կարծում եմ, որ իմ ներկայությունը ՍԴ-ում կլրացնի բացը․ Դավիթ Բալայան

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Դավիթ Բալայանին ընտրելու հարցը։

Ելույթի սկզբում Դավիթ Բալայանը կարեւորել է իր հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետեւ մանրամասնել Դատավորների ընդհանուր ժողովում ինքնաառաջադրվելու, ապա մրցութային կարգով ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելու շարժառիթներն ու նկատառումները: «Քրեական արդարադատության ոլորտում իմ մասնագիտական փորձառությունը եւ գիտելիքներն էապես կնպաստեն քրեաիրավական հարցերով սահմանադրական արդարադատության կայացմանը»,- համոզմունք է հայտնել Դավիթ Բալայանը: Թեկնածուն անդրադարձել է դատական ոլորտում իր մասնագիտական գործունեությանը, կայացրած դատական ակտերի իրավաչափությանը, օրենսդրական բարեփոխումների հարցում նախաձեռնողականությանը, խոսել բարեփոխված Սահմանադրության որոշ դրույթներով առաջարկվող կարգավորումների, ՄԻԵԴ որոշ որոշումների մասին:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ուզում է իմանալ, թե ինչպիսին է թեկնածուի տեսլականը սահմանադրական արդարադատության վերաբերյալ։

«Օրինակ՝ ինչպես եք վերաբերում նրան, որ արդյոք բոլոր դատարանները պետք է մեկնաբանեն Սահմանադրությունը, թե այդ գործառույթը պետք է վերապահված լինի միայն ՍԴ-ին։ Դատարանն արդյո՞ք պետք է իր տրամաբանությամբ շարժվի դեպքի ՄԻԵԴ, որովհետև գործերի մեծ մասը վերաբերում են Սահմանադրության 2-րդ գլխի հետ կապված հարցերին»,-հետաքրքրվեց Վարդանյանը։

Դավիթ Բալայանը նշեց, որ իր մասնագիտացումը քրեական արդարադատության ոլորտում է։ Ըստ նրա՝ մարդու իրավունքների սահմանափակումն ավելի ինտենսիվ տեղ է ունենում հենց քրեաիրավական ոլորտում։

«ՄԻԵԴ ներկայացված գանգատների մեծ մասը անձի հիմնարար իրավունքների վերականգնման առումով վերաբերում են քրեական արդարադատության ընթացակարգերով անցած գործերին։ Ուստի կարծում եմ, որ իմ ներկայությունը ՍԴ-ում կլրացնի այն բացը»,-նշեց Բալայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել