Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:
Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան: