ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում այսօր գրել է.
«Քանի դեռ խորհրդարանում ընդմիջում է, ասեմ, որ արդեն երրորդ ծանուցագիրն եմ ստացել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն՝ վաղը ժամը 14:30-ին»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հոդվածով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին: