Ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել