Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորից Աշոտ Դանիելյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Այն իրականացվել է դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ։ Ներկայացել են երեք տղամարդիկ, մեկը՝ գործով քննիչը և Աշոտ Դանիելյանի կնոջը պարզաբանել, որ պետք է իրականացնեն բնակարանի խուզարկություն։ Նրանք բնակարանից դուրս են հրավիրել բոլոր չափահաս անդամներին, ինչպես նաև անչափահասներին, նաև բնակելի տան օրինակելի տիրապետողին, ով հանդիասնում է Աշոտ Դանիելյանի կնոջ հայրը։ Նրանց արգելել են ներկա գտնվել խուզարկությանը։ Այսինքն՝ առանց բնակարանի օրինական տիրապետողի, իրականացվել է խուզարկություն»,-ասց նա։
Նրա խոսքով՝ Աշոտ Դանիելյանի կնոջ հայրը ասել է, որ ցանկանում է, որ խուզարկությանը ներկա լինի նաև փաստաբան, սակայն մերժել են։
«Հայտարարել են, որ ոչ մի փաստաբանի չեն թույլատրելու ներկա գտնվել խուզարկությանը։ Այն պահին, երբ ես ժամանել եմ, արդեն խուզարկությունն ավարտված էր»,-նշեց Ռոման Երիցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։