Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
109+կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն։