Մոսկվայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի Պուտինի թեկնածությունը. Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ

Մոսկվայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում կպաշտպանի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։

Այս մասին ասել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք՝ կազմակերպիչներս, որպես մոսկովյան հասարակության հայ համայնքի ներկայացուցիչներ, նույնպես հայտարարում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի հարյուրամյակին նվիրված երեկոյի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել