Հայաստանը կմասնակցի ՌԴ-ում անցկացվող «Ապագայի խաղեր»-ին․ ԿԳՄՍՆ-ն հաստատեց

Հայաստանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում առաջին անգամ անցկացվող «Ապագայի խաղեր» մրցաշարին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում:
«Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ–ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝

«Ֆիջիթալ–մարտարվեստ» մրցաձևում»,- տեղեկացնում են նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Կազան։ Այստեղ նա հանդիպել է Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները: Այսօր նա հետևել է նաև «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:

Նշենք, որ ֆիջիթալ սպորտը համատեղում է վիրտուալ ու իրական սպորտը: Մրցաշարն անցկացվելու է նախ առցանց, ապա իրական դաշտում։

«Ապագայի խաղերը» մրցաշար կանցկացվի փետրվարի 23-ից մարտի 3-ը և կներկայացնի 21 հիբրիդային դիսցիպլիններ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ՝ ավելի քան 100 երկրից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել