Հակոբ Մկրտչյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։ Րոպեներ առաջ նա բարձրացրեց 209 կիլոգրամանոց խանրաձողը։
2-րդ տեղում նույնպես Հայաստանինն է։ Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Դավիթ Հովհաննիսյանը։
Ե՛վ ոսկին, և՛ արծաթը Հայաստանինն են ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում։ Հետևում թողնելով բոլոր մրցակիցներին՝ 2 հայ մարզիկները մրցում էին ոսկու համար։
Բրոնզե մեդալը տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Պավել Խադասերիչը։